Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հանրայինի եթերում արված հայտարարությունները ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ինչպես և սպասելի էր, բուռն քննարկումների ալիք բարձրացրեց։
Հիշեցնենք՝ Հարությունյանը, գնահատելով 2016 թվականի քառօրյան, ասել էր․«Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին, և ոչ միայն Ստեփանակերտին, Ղափանին, Գորիսին և այլն։ Այսօր մենք ունենք շատ ավելի անվտանգ, ավելի ճիշտ ապահով օդ, այսինքն հակաօդային հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը չի լինի։ Նույն ժամանակակից ձեռք բերված հակաօդային և ինչու չէ, նաև այն ավիացիան, որն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը»։
Որ նախկին ռեժիմը նման աղմկահարույց հայտարարությունները երբեք անպատասխան չի թողնում, հանրությանը վաղուց հայտնի է, բայց որ Աշոտյան-Շարմազանով տանդեմին այս անգամ կփոխարինի սակավախոս ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հաղորդագրությունը, անկասկած, ուշադրության արժանի անակնկալ է։
Նախագահը շեշտել է՝ եթե բանակում ինչ-որ բան բարելավվել է, ապա միայն ուրախ է և երբեք ցեխ չի շպրտի հայոց բանակի վրա, «կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը , ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները»։ Սարգսյանը գտնում է, որ պետք է միայն հպարտանալ «ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով» և չի հասկանում, թե ինչի համար են նման «անտեղյակ հայտարարությունները»։ «Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը։ Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախյան իշխանությունները չեն վարանել և կտրուկ հակադարձել են նախկին նախագահի նկատառումներին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի համացանցային սուր գրառմամբ, որում, ակնարկելով ասվածի տակ եղած փաստական հիմքերը, խոսնակը պնդում է՝ «չհատելով տրամաբանության և բարոյականության» սահմանները, պետք է հեռակա բանավեճն ավարտել այս կետում, քանի որ անսարք սպառազինություն գնելը երբևէ բարոյական չի կարող համարվել։
Միգուցե Սերժ Սարգսյանը կարող է հպարտանալ (անտեսելով սգավոր մայրերի չամոքվող վիշտը) ապրիլյան աներկբա հաղթանակով և թշնամու առաջխաղացումը 90-ականների զենքով կասեցրած 18-ամյա տղաներով, քանզի պատերազմի դաշտում կարող էինք ունենալ 100-ի փոխարեն 300 զոհ, իսկ 400-ի փոխարեն՝ 800 հա տարածքային կորուստ։ Հիրավի, տեղին է նկատել, բարոյականության սահմանները յուրաքանչյուրը գծում է յուրովի։
Քրիստինե Հովսեփյան
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…