Հայաստան

Վենետիկի հանձնաժողովը չի կարող որևէ երկրի իշխանության համար հարմար տարբերակ մատուցել. Բադասյան

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին Վենետիկի հանձնաժողովի պատասխանը բավական բալանսավորված է համարում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց Ազգային ժողովում ի պատասխան խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ գործիչներ նշում են, որ Վենետիկի հանձնաժողովը իրավունքը ծառայեցրել է Հայաստանի իշխանություններին քաղաքական նպատակներին:

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական բալանսավորված է, հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների վրա: Վենետիկի հանձաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ ու որևէ դեպքում իր հեղինակությունն ու իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի ու որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել»,- ասաց Բադասյանը:

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակասքան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորիլիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Քննարկվել են այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության…

9 mins ago

Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն․ վարչապետ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին․ «Էն, որ Ադրբեջանը…

21 mins ago

Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան

Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ թոկի ձևով, Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել…

27 mins ago

Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին, որտեղ կոչ…

32 mins ago

Նախագահն իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե…

46 mins ago

Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը

Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3…

54 mins ago