

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին։ Ձեզ ենք ներկայացնում նրա ելույթից մի հատված․
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
հոգևոր հայրեր, հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ,
տարածքային մարմինների ներկայացուցիչներ, պետական այրեր,
Ողջունում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի առիթով: Կարող եմ արձանագրել, որ թերևս յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին»:
Ավելին՝ primeminister.am
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…