Գլխավոր

Հաղորդում հանցագործության մասին (ֆոտոշարք)

Այսօր «Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրադիր պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ։

«Հանցագործության մասին հաղորդումը ներառում է այս երկու տարիների ընթացքում նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը։ Մասնավորապես մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունները կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ։ Այդ թվում, եթե հիշում եք, օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ չի կարելի ներկայացնել։ Բացի այդ, հետագայում, Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարանի նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո, արդեն ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու այդ ապօրինի օրենքը»,- լրագրողների հետ զրույցում մանրամասնում է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ չեն մոռացել նաև հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ թե Սահմանադրական դատարանի նախագահի սանիկների հանդեպ, և թե ընդհանրապես ոստիկանական ճնշումները Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ։

Բաբայանը թվարկվածներին գումարում է Սահմանադրության վերջին փոփոխությունները և այսօր ԱԺ-ում կայանալիք արտահերթ նիստը, որի ընթացքում այսպես ասած իրենց «փնթի աշխատանքը» պետք է փորձեն սղագրել իմքայլականները, քանի որ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում պետք է իրականացվի փոփոխություն, որը չի իրականացվել։

Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ համագործակցող ուժերն ակնկալում են Գլխավոր դատախազության ողջախոհությունը, քանի որ ներկայացված փաստերը առավել քան հիմնավոր են և անբեկանելի։

ՀՅԴ ներկայացուցիչը չվարանեց «զավթողական» անվանել անցած 1,5 տարվա վարված քաղաքականությունը դատարանների նկատմամբ, արդեն եղել են քաղաքական գնահատականներ տարբեր քաղաքական միավորների կողմից, որին հաջորդել են իրավական գնահատականները։

Քրիստինե Հովսեփյան

editors

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago