Facebook

Շատ կարևոր տեղեկություն Երևանի կենտրոնում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար. Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահա նաև շատ կարևոր տեղեկություն Երևանի կենտրոնում, իրենց հայրերից ու պապերից ժառանգած բնակարաններում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար։ Սրանք մինչև 1975 թվականը կառուցված շենքերի բնակարանների գույքահարկի օրինակներ են։ Ո՞վ է, որ ապրում է Աբովյան փողոցի վրա գտնվող 120 ք/մ-անոց բնակարանում և հնարավորություն չունի կամ չի ցանկանում ներկայիս 19․414 դրամի փոխարեն 2026 թվականին 55․884 դրամ գույքահարկ վճարել։ Կամ ո՞վ է Թումանյան փողոցի վրա ապրող մեր այն համաքաղաքացին, ով հիմա համայնքային բյուջե է վճարում տարեկան 2344 դրամ, և համարում է, որ հարկ է վճարել, ու ոչ մի կերպ համաձայն չի 2026-ին վճարել 13․945 դրամ։

Էս բնակարանների տերերից ո՞ր մեկն է ունեզրկման վտանգի առաջ կանգնել։ Մտավորականը հասարակության նյարդն է – առաջինը պիտի զգա ցավն ու տեղյակ պահի ամբողջ մարմնին, ոչ թե՝ անիմաստ աղմուկ բարձրացնի ու խուճապ տարածի»։

editors

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago