Գլխավոր

Սերժ Ազատիչը ինքն իր հետ մի պահ անկեղծացել է և ընկալել ասվածի զավեշտը

Սերժ Սարգսյանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Իհարկե, մաղթանքները շատ էին և տարաբնույթ, իսկ շնորհավորական բարեմաղթանքներն էլ ունեին հետաքրքիր «պարզաբանում», որը կարելի է մի նախադասությամբ ձևակերպել այսպես՝ «շնորհակալություն անարյուն հեռանալու համար» կամ «2018-ին Հայաստանում արյուն չթափվեց` շնորհիվ մեկ մարդու կամքի»…

Չէ դե հասկանալի է, որ մենք Մարտի 1 տեսած ժողովուրդ ենք՝ տանկեր, ջրցաններ, խոշտանգումներ և այլն, ու աչքներս էլ վախեցած է, բայց մեկ տասնամյակ երկիր կառավարած նախագահին շնորհակալ լինել միայն անարյուն հեռանալու համար, խոստովանեք, շատ հատկանշական է։ Ստացվում է, որ նախագահի լավ գործերից բացառապես հիշվում է լուռ կառավարությունը հանձնելը, իսկ արյունով ընտրվելը, ընտրակեղծարարությունը, երկիր զավթելը, շմայսներին ու «զինվորի տուշոնկա ուտող» գեներալներին հանդուրժելը հեչ, կարևորը հեռացել է՝ առանց վերջին վատության։

Շնորհավորողների մեջ գտնվել են ավելի հեռուն գնացողներ, որ 2016 թվականի ապրիլյանը վերագրել են «թուրքին հայկական սահմանից ջախջախելով հետ շպրտած գերագույն հրամանատարին»…

Էստեղ հեղինակը, շատ ափսոս, որ չի հիշել 90-ականների զենքերն ու ձեռնամարտի անցած զինվորներին, բայց մենք տեղին ենք համարում մեջբերել լուսահոգի Հրանտ Մաթևոսյանի հայտնի խոսքերը՝ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ, հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում», քանզի քառօրյան մեծ դժվարությամբ կարելի է անվանել հաղթանակ, առավել ևս վերագրել Սերժ Սարգսյանին։

Միգուցե երրորդ նախագահն արտաքուստ շատ շոյված է «անարյուն հեռանալը» գնահատողներից, որ գովերգում են արված «մեծահոգության ժեստը», բայց գուցեև Սերժ Ազատիչը ինքն իր հետ մի պահ անկեղծացել է և ընկալել ասվածի զավեշտը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

4 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

39 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

42 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

60 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

1 hour ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

1 hour ago