Քաղաքականություն

Կոալիցիա՝ մերժված անցյալը վերադարձնելու ակնկալիքո՞վ. տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայտնի է, որ նիստում քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Հատկանշական է, որ վերջին շրջանում հանրապետականները նկատելի աշխուժացել են և փորձում են կրկին քաղաքական անցուդարձի ակտիվ մաս կազմել։ Ակնհայտ է՝ վերջին բաստիոնի կորուստը, նաև ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը մեծ անհանգստություն է պատճառել նախկիններին և ստիպել է դուրս գալ ընդհատակից, քանզի կուլիսներից տարվող աշխատանքն էլ արդյունավետ չէ և հետագա գործողությունների ընթացքն էլ կանխատեսելի է։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է «տեղից չշարժվող» կոռուպցիոն գործերի մասին՝ ակնարկելով, որ նման ձգձգումներն ունեին հստակ պատճառներ։ Դե քանի որ այլևս «խոչընդոտները» ապամոնտաժված են, հանրապետականների մոտ առաջացել են անհանգստության լուրջ պատճառներ և պայքարելու դրդապատճառներ։ Պարզապես պետք է հասկանալ պայքարելու համար ընտրված մեթոդների հուսալիությունը, քանի որ մինչ այսօր ականատես ենք լինում էժանագին ինտրիգների, հրահրված սադրանքների և դրսերում օգնության ձեռք փնտրողների դեգերումների։ Գուցեև նման գործելաոճը տալիս է պտուղներ, բայց միայն վիրտուալ քամու ձևով, որ էլ ավելի գորշություն է հաղորդում քաղաքական դիմագծին։

Նշվում է, որ նիստում շոշափվել է այլ քաղաքական և հասարակական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի ձևավորման և հնարավոր փոխգործակցության հարցը։ Կոնսոլիդացիա՝ ձևավորված ասենք ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ (հայտնի է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպում են ունեցել)։ Այստեղ քննարկելու բան էլ չկա, ամեն ինչ հասկանալի է առաջին իսկ հայացքից, կոալիցիա՝ մերժված անցյալը վերադարձնելու ակնկալիքով։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

5 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

5 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago