Վերջին ամիսներին, պայմանավորված կորոնավիրուսով, թատրոնները դադարեցրել են իրենց բեմական գործունեությունը, սակայն դա արտիստներին բոլորովին չի մղել պարապուրդի: Արդյունքում նոր մտքեր են ծնվել, նոր նախագծեր:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանն ինքնամեկուսացման ընթացքում ձեռնամուխ է եղել Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վիպակի հիմքով ֆիլմ նկարահանելու աշխատանքներին: Իհարկե, այս ֆիլմը հատուկ առցանց տիրույթի համար է ու իր ձևաչափով կտարբերվի:
«Արտակարգ դրության հենց սկզբում ինձ մոտ միտք առաջացավ ֆիլմ նկարել, մեր կյանքում տեղ գտած նոր պայմաններն էլ նոր ֆորմատ թելադրեցին: Ընտրեցի Վահան Թոթովենց, քանի որ շատ գեղեցիկ է գրում: Պահպանել ենք անվտանգության բոլոր կանոնները: Այս գործն ինձ համար շատ թանկ է, քանի որ, նախ՝ առաջին անգամ եմ հանդես գալիս որպես գեղարվեստական ստեղծագործության ռեժիսոր, և հետո՝ մեկ աշխատանքի շուրջ համատեղել եմ այն երկու ոլորտը, որոնք իմ հիմնական աշխատանքներն են՝ Համազգային թատրոնն ու իմ հիմնած «22 Production»-ը», –Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Վարշամ Գևորգյանը:
Նախագիծը բաղկացած է 7 մասերից՝ յուրաքանչյուրը 4-ից 7 րոպե տևողությամբ: Ամեն մասում, ինչպես վիպակում, մի հերոսի պատմություն է ներկայացվում՝ հայր (Վարշամ Գևորգյան), մայր (Միլենա Ղազարյան), պապ (Սերգեյ Թովմասյան), հյուսն (Արման Նավասարդյան), հորաքույր (Տաթև Ղազարյան)… Պրեմիերան տեղի կունենա Համազգային թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջում հուլիսի կեսերին:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի…