

Այսօր՝ կառավարության հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման գործընթացը։
«Աշխարհում 100-ից ավելի թեկնածու-պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, որոնցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան։ Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում, ընթացքը ցույց է տալիս, որ լինելու են մի քանի պատվաստանյութեր։ Հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը՝ ուղիղ արտադրողներն են․․․ Ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից, մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն ու մյուս երկրներին այն հասանելի լինի շատ ուշ՝ օրինակ 2021-ի սկզբին, երկրների մի խմբի հասնի դրանից ևս մեկ տարի հետո, դրա համար կարևոր է բանակցությունները վարել այսօրվանից՝ դեռ չունենալով վերջնական արտադրանքը։ Տարբեր գնահատականով մատակարարումները հասանելի կլինեն երկրներին 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին, ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնանը»,- հայտարարեց Թորոսյանը՝ հավելելով, որ բանակցությունների մասին պարբերաբար կտեղեկացնի։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…