Ռեժիսոր Կիրիլ Սերեբրյաննիկովը, ով Մոսկվայի դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել խարդախությամբ պետական միջոցներ յուրացնելու հոդվածով, The Hollywood Reporter -ին անկեղծացել է, որ չունի բավարար գումար ՌԴ-ի Մշակույթի նախարարությանը 128 մլն ռուբլի տուգանք վճարելու համար։
28cfd5«Ես ապրում եմ Մոսկվայում և կարող եմ տեղաշարժվել ողջ Ռուսաստանի տարածքով, բայց երկրից դուրս գալ կարող եմ միայն 128 մլն ռուբլի վճարելուց հետ, որը չունեմ։ Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից ու աշխարհի տարբեր երկրներից թատերական գործիչներ գրել են ինձ, որ սկսում են դրա համար գումար հավաքել»։

Սերեբրյաննիկովը նաև նշել է, որ ինքը գող չէ, ինչպես իրեն անվանում են մեղադրողները։
«Ես հերքում եմ այդ մեղադրանքներն ու վստահ եմ, որ մի օր իրավիճակ կփոխվի ու արդարացման վճիռ կլինի։ Դա ժամանակի հարց է»։