Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գևորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ էր անցել 100-ը։ Ռուսաստանը ներկայացնող դուդուկահար Խոսրով Մանուկյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում։
Մանրամասն՝ anmmedia.am կայքում։