

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից: 2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը: «Ժամանակ» օրաթերթը որևէ անդրադարձ չկատարելով ընկերության կողմից քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստական այս կարևոր հանգամանքին՝ փորձ է կատարում խնդիրը տեղափոխել այլ հարթություն՝ նման հոդվածներով կարծես խրախուսելով ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն: Ինչ վերաբերում է գրառմանը, որ «դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով`ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել», ապա կարծում ենք, որ օրաթերթի կողմից նման տեղեկատվությունը տարածելը պետք է ունենա հիմնավորումներ, հակառակ պարագայում՝ դա առնվազն կարող է գնահատվել ապատեղեկատվության տարածում և հերյուրանք:
Ավելին՝ armradio.am
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…