

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել Է 171,6 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է գործարարի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Միլիարդատիրոջ բարեկեցության աճը պայմանավորված Է Amazon-ի՝աշխարհում խոշորագույն առցանց մանրավաճառի բաժնետոմսերի բարձրացմամբ. հուլիսի 1-ի արդյունքներով՝ այն ավելացել Է 4,4 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ ռեկորդային 2 878,7 դոլար:
Ըստ գործակալության՝ միայն 2020 թվականի առաջին կեսին գործարարը, որին պատկանում Է ընկերության բաժնետոմսերի 11 տոկոսը, հարստացել Է 56,7 միլիարդ դոլարով: Նախորդ ամենաբաձր մեծությանը՝ 167,7 միլիարդ դոլարին, Բեզոսը հասել Է 2018 թվականի սեպտեմբերին՝ մինչեւ կնոջից՝ Մակքենզիից, բաժանվելը, որն ապահարզանից հետո դարձել Է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը: Մակքենզի Բեզոսի կարողությունը, որն Amazon-ի բաժնետոմսերի 4 տոկոսի սեփականատերն Է, գնահատվում Է 56,9 միլիարդ դոլար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…