

«Դատական նիստերը ավելի ձգվում են, որպեսզի գործի մանրամասներ չհրապարակվեն, որպեսզի չտեսնենք, թե ինչ է կատարվել Մարտի 1-ին, ինչ մեծածավալ աշխատանք է ներդրել պետությունը այդպիսի միջոցառում, ավելի պարզ՝ այդպիսի հանցագործություն կատարելու համար և ինչ ուժեր են ներքաշված եղել այս ամենին»,- Factor.am-ին տված հարցազրույցում ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Այն հարցին, թե հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը կարո՞ղ է նիստ անել և հրապարակե՞լ Ռոբերտ Քոչարյանին առնչվող որոշումը, տիկին Սաֆարյանը պատասխանել է, որ «չի կարծում՝ հին կազմով որոշում կկայացվի, եթե ծնվի էլ որոշում, դա ոչ թե Սահմանադրական դատարանի որոշում կլինի, այլ անձանց, ովքեր ցանկություն ունեն Ռոբերտ Քոչարյանին օգնել ամեն գնով»։ Փաստաբանը նկատել է, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ՄԻԵԴ-ը նման հիմք չեն տվել, որպեսզի նրանց տված խորհրդատվական տեղեկատվությունը հենարան լինի և ՍԴ դատավորները կառուցեն իրենց որոշումը։
Սեդա Սաֆարյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք պետք է առաջադրվի՝ սահմանադրական կարգը տապալելուց բացի, քանի որ պետությունը ամենաբարձր աստիճանով համագործակցել է ամենաստորին օղակի մեջ մտնող հանցավոր խմբավորումների հետ։
Քրիստինե Հովսեփյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…