

Էջմիածնի «Մաչանենց տանը» հունիսի 18-ին բացվեց «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանը, որտեղ աշխատում են միայն 63 տարեկանից բարձր անձինք: «18-25 տարեկան գեղեցկուհի աղջիկների, երիտասարդ տղաների են ընդունում աշխատանքի: 15 տարի աշխատանք եմ փնտրել. ասում էին՝ թոշակառու եք, Ձեզ չենք ընդունի»,- ասում է «Հին օրերի երգը» սոցիալական ռեստորանի մատուցող Շուշանիկ Պետրոսյանը: Տիկին Շուշանիկը 65 տարեկան է, այսօրվանից ռեստորանում սպասարկելու է հաճախորդներին: Զարմացած ու շատ երջանիկ է, որ իրեն աշխատանքի են ընդունել, ասում է՝ հիմա միայն երիտասարդ աղջիկների են որպես մատուցող ընդունում. մեծահասակներին հասնում է խոհարարի օգնականի կամ սպասք լվացողի գործը: «Հին օրերի երգը» ռեստորանում ներկա պահին աշխատում են վեց հոգի, շուտով տասին էլ կընդունեն: Ձեռնարկության նախագահ Արփինե Մաչանենց Բաբախանյանն ասում է, որ ուզում են՝ իրենց օրինակը վարակիչ լինի մյուսների համար:
«Մենք ուզում ենք այս նախաձեռնությամբ մյուս ռեստորաններին կոչ անել՝ թոշակառու անձանց ընդունել աշխատանքի: Հազարավոր ռեստորաններ կան, եթե յուրաքանչյուրը մեկ հոգու ընդունի, 1000 թոշակառուի հարց կլուծվի: Եթե մեզ մոտ ստացվում է մեկ ռեստորանում ընդունել այսքան մարդ, մյուսների մոտ հաստատ գոնե մեկը կստացվի»,- ասում է Արփինենը:
Նյութը՝ Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Ավելին՝ mediamax.am
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…