Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր: Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքը:
Նախագահը քաղաքացիներին կոչ է արել չթաքցնել կորոնավիրուսով վարակված լինելու փաստը և այդ մասին տեղեկացնել մյուսներին, որպեսզի նրանք խուսափեն վարակումից:
Երկիրն ավելի քան չորս ամիս պայքարում է կորոնավիրուսի դեմ: Այս ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 237 հազար դեպք:

















