Ամերիկացի հայտնի երգիչ, 21 Գրեմիի մրցանակի դափնեկիր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին։ Նա իր գրառման վերջում ավելացրել է #2020VISION հեշթեգը։
«Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով բոլորիս ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուեսթը:

















