Կինո
06.07.2020

Երբ մահանում են նկարահանման հրապարակում

Երբ մահանում են նկարահանման հրապարակում

Ֆիլմերում մեզ հաճախ են գրավում տարատեսակ հնարքներով դինամիկ կադրերը։ Նկարահանման հրապարակում դերասանների փոխարեն դրանք կատարում են կասկադյորները։ Սակայն նույնիսկ վերջիններիս հսկայական վարձատրությունը չի կարող ապահովագրել նրանց կյանքն ու առողջությունը։ Նկարահանման պրոցեսի ընթացքում ամեն բան անկանխատեսելի է և յուրաքանչյուր վայրկյան կարող է ճակատագրական լինել։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի դեպքեր, երբ ֆիլմում հատուկ հնարքներ կատարելիս մահացել են կասկադյորները։

«Парни что надо» / Ճիշտ տղաները

Ֆիլմը նկարահանված է Թոմ Վոլֆի գրքի հիման վրա և պատմում է Էդվարդսի օդուժի հիման վրա փորձարարական արագընթաց հետազոտությունների, ինչպես նաև այն օդաչուների մասին, որոնք ընտրվել են “Մերկուրի” տիեզերանավերով առաջին թռիչքների համար:Վթարը տեղի է ունեցել օդաչու Չակ Յեգերի կյանքից մի դրվագ նկարահանելու ընթացքում: Կասկադյոր Լեոնարդ Շվարցը փորձեց կրկնել Յեյգերի գործողությունները։ Շվարցը փորձը կատարելու ժամանակ ուշագնաց եղավ, քանի որ նրա սաղավարտի մեջ ծուխ էր լցվել: Արդյունքում ինքնաթիռը վթարի ենթարկվեց և Լեոնարդը մահացավ:

«Вампир в Бруклине» / Արնախումը Բռուքլինում

Եվս մեկ ողբերգություն,որ տեղի է ունեցել Ուեյս Քրեյվնի “Արնախումը Բռուքլինում” ֆիլմի նկարահանման ժամանակ։ Մահացել է կասկադյոր Սոնյա Դևիսը: Աղջիկը Անգելա Բասետի կրկնորինակողն էր և 14 մետրանոց բարձրությամբ տնից ցատկելու հնարք պետք է կատարեր: Ըստ պլանի ՝ Դևիսը պետք է վայրէջք կատարեր օդային բարձիկի վրա, բայց պարզվեց, որ այն սխալ է տեղադրված։ Արդյունքում Սոնյան հետ ցատկեց և հարվածեց պատին։ Դա տեղի է ունեցել նրա երեք երեխաների աչքի առաջ: Սոնյան տասներեք օր կոմայի մեջ էր, ինչից հետո մահացավ:

 «Сталь» / Պողպատ

Հայտնի է, որ Էյ Ջեյ Բակունեսը անկեղծորեն սիրում էր իր գործը և լայն ճանաչում ձեռք բերեց շնորհիվ հնարքներ կատարելու բարձր հմտության: Սակայն «Պողպատ» ֆիլմի նկարահանումների ընթացքում Բակունեսի կրքերը բերեցին ողբերգության, որի ականատեսն էր նաև իր հայրը: Էյ Ջեյն որոշեց ցատկել 96 մետր բարձրությունից։ Այս որոշումը Բակունեսը կայացրեց այն բանից հետո, երբ նրա գործընկեր Դար Ռոբինսոնը գերազանեց իր նախորդ ռեկորդը: Էյ Ջեյն ճիշտ կատարեց ցատկումը, բայց, ցավոք, անվտանգության բարձիկը չդիմացավ և պատռվեց:

 «Меч и колдун» / Թուրը և կախարդը

Հայտնի և փորձառու կասկադյոր Ջեք Թայրին մասնակցել է Ալբերտ Փյունի ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումներին։ Ավելի վաղ նա նկարահանվել էր “Ալիգատոր”, “Կապիկների մոլորակ” և այլ հանրաճանաչ ֆիլմերում: Դժբախտաբար “Թուրը և կախարդը” նախագիծը վերջինն էր Թայրիի համար: Նա մահացավ 25-մետրանոց ժայռից ցատկելուց հետո: Հնարքը շատ վտանգավոր էր, բայց Ջեյքն ու անձնակազմը, հաշվի առնելով պրոֆեսիոնալի փորձը, որոշեցին ռիսկի դիմել: Արդյունքում Թայրը մահացավ, քանի որ վայրեջք չկարողացավ անել անվտանգության բարձիկի վրա:

Լրահոս
Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին
16:59
Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան
16:52
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան
Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը
16:41
Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը
Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի
16:28
Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան
16:10
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան
Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի
15:55
Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
15:34
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» պատվավոր կոչումը
15:21
Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» պատվավոր կոչումը
Վահրամ Աթանեսյան. «Մենք ադրբեջանցիների աչքում լինելու ենք անարժանապատիվ խալխ»
15:00
Վահրամ Աթանեսյան. «Մենք ադրբեջանցիների աչքում լինելու ենք անարժանապատիվ խալխ»
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
14:38
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են. զննություն է իրականացվում
14:19
Իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են. զննություն է իրականացվում
Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար
13:55
Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար
ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ
13:34
ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ
Խաղաղության խորհրդի նիստին կմասնակցեն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ․ Սպիտակ տուն
13:26
Խաղաղության խորհրդի նիստին կմասնակցեն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ․ Սպիտակ տուն
Գալյանը Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների մասին
13:05
Գալյանը Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների մասին