ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն պատրաստ է հանրակրթության նոր չափորոշիչների ընդհանուր դրույթները ներկայացնող ծավալուն նախագիծը, որը շուտով պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։
«Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան, ինչպես և սպասելի էր, միացվել է այլ հասարակագիտական դասաժամերին, ինչը «պահպանողական ուժերին» ևս մեկ անգամ տարաբնույթ հայտարարություններ անելու հնարավորություն է ընձեռել։
Այ օրինակ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը համացանցային գրառում է կատարել՝ կոչ անելով «եկեղեցու պատմության հետագա դասավանդման վրա կուտակված ամպերը քշել միասնական հակազդեցությամբ»։ «Առարկայի վերացումը չունի որևէ իրական կրթական հիմնավորում։ Մեզ հրամցվող իբր մասնագիտական նորարարությունները ընդամենը ծխածածկույթ են մեր երեխաներին, մեր ապագային և մեր արժեքներին տարիներով նախագծված ստոր և դավադիր հարվածը հասցնելու համար։ Իմ, որպես ԿԳ նախարար, պաշտոնավարման 7 տարվա ընթացքում ես ետ եմ շպրտել ցանկացած նմանատիպ գրոհ, որը կազմակերպելու համար աշխատում էին հատուկ շրջանակներ»,- իրեն բնորոշ պաթոսով գրել է հանրապետականը։
Իսկ Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը հիշատակել է, որ «Հայ Եկեղեցու պատմությունը» ինքնուրույն առարկա է, նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով։ Նա նկատում է՝ այս դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովն առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել, և «երկուսում էլ այն խոցելի չի որակել»։
Իհարկե, առարկայի կտրուկ դուրս մղումը դպրոցից նույնպես դժվար գործընթաց է։ Նախ որոշակի թվով ուսուցիչներ կզրկվեն աշխատանքից, երկրորդ՝ կրկին պառակտում է առաջանում հասարակության շերտերի միջև, քանի որ առանձին խմբերի կողմից հստակ աշխատանք է տարվում դասաժամերի կրճատումն այլ լույսի ներքո ներկայացնելու համար։ Միանշանակ է, որ նախարարությունը պետք է ավելի հետևողական լինի՝ համոզիչ փաստարկներ առաջ քաշելու և համակողմանի պարզաբանումներ ներկայացնելու մեջ։
Խնդրահարույց հարցի շուրջ, հիշեցնենք, եղել են տարաբնույթ քննարկումներ, սակայն եղել են պարզապես իմաստազուրկ բանավեճեր. դրանք ավելի հաճախ քաղաքականացվել են՝ մեղադրելով կառավարությանը ազգային և կրոնական արժեքներից հեռանալու մեջ։ ՈՒ այդ «քրիստոնեական արժեքների պահապանները», որ պարբերաբար թմբկահարում են Եկեղեցու ազգապահպան դերը պետականությունը կորցրած ժողովրդի համար, հակասում են հենց իրենք իրենց՝ տարանջատելով ՀԱՍԵ պատմությունը հայոց պատմությունից։
Քրիստինե Հովսեփյան
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…