Սալմա Հայեքն այն դերասանուհիներից է, ով աչքի չի ընկնում սկանդալային վերնագրերով։ Նա ջանասիրաբար աշխատում է իր կարիերայի վրա և ստանում է հանդիսատեսի արժանի գնահատականը։ Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու կյանքից հետաքրքիր դրվագներ։
Հայեքը ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 2-ին Մեքսիկայում։ Մայրը հայտնի օպերային երգչուհի էր, իսկ հայրը գլխավորում էր նավթային խոշոր ընկերություններից մեկն ու անգամ առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու։ Նրանք զբաղվում էին բարեգործությամբ․ վճարում էին կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների երաժշտական կրթության վարձավճարը։ Ըստ Հայեքի, իր մանկությունն անցել է անհոգ ու երջանիկ՝ օվկիանոսի ափին։

Լավ ընտանիքում մեծացած աղջիկը բնականաբար պետք է ստանար լավ կրթություն։ Ծնողները նրան ուղարկում են կաթոլիկ դպրոց, որտեղ էլ շուտով պարզվում է, որ ապագա աստղն ունի դիսլեքսիա ու խնդիրներ վարքի հետ կապված։ Այս անգամ ծնողները նրան համոզեցին ընդունվել համալսարան, որտեղ դերասանուհին անցկացրեց շատ կարճ ժամանակ։ Նա հայտարարեց, որ լեզուներ դժվարությամբ է սովորում, ուզում է դերասանուհի դառնալ, կիսատ թողեց ուսումն ու գնաց քասթինգի։
18 տարեկանում նա ստանում է իր առաջին դերը։ Ժասմինի կերպարով հանդես է գալիս “Ալլադին” ֆիլմում, որի մասին խոսելիս դերասանուհին նշում է, որ այն անտանելի աշխատանք էր, բայց իրեն տվեց փորձ։ Գրավելով մեքսիկական օճառային մելոդրամաները, դերասանուհին տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ անգլերենի նորմալ չիմացության պատճառով երկար ժամանակ չի կարողանում զբաղվել դերասանությամբ։ Այնուամենայնիվ նա գրանցվում է դերասանական կուրսերի։

Դիսլեքսիան խանգարել է դերասանուհուն տարիներ շարունակ, բայց Հայեքը սովորեց ավելի արագ տեքստ կարդալ և հիանալի հիշողության շնորհիվ կարողանում էր վերարտադրել կարդացածը։
Հաջորդը ռասսայական խնդիրն էր, որին դերասանուհին բախվել է ԱՄՆ-ում։ Նրան ասում էին, որ չի կարող այստեղ մեծ դերեր ունենալ իր մեքսիկական ծագման ու ակցենտով անգլերեն խոսելու պատճառով։ Դրանից ելնելով, նա ստանում է միայն փոքր դերեր ոչ նշանակալից ֆիլմերում։
Շարունակությունը Կոսմոպոլիտանում։

















