X
Մենք սոց. ցանցերում

Բլոգ

15 տարի Ռուս Ուղղափառ Եկեղեցուն ծառայելուց հետո հոգևորականը քամինգ աութ է արել

Ալեքսանդր Ուսատովը 30 տարի ուսումնասիրում էր Աստվածաշունչ և 15 տարի էլ  որպես քահանա ծառայում էր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցում: Աստիճանաբար նա կորցրեց հավատն առ Աստված և 2020-ի մարտին լքեց Ռուս Ուղղափառ եկեղեցին, տեղափոխվեց Նիդեռլանդներ ու ստացավ փախստականի կարգավիճակ: 2021-ի մարտին նա քամինգ աութ արեց։ Ներկայացնում ենք Meduza-ին տված նրա հարցազրույցից մի հատվածի թարգմանությունը։

– Դուք 15 տարի ծառայել եք եկեղեցում: Գո՞հ եք ամեն ինչից

Ոչ, չէր գոհացնում։ Եկեղեցում ես ասես միֆային իրականության մեջ լինեի։ Երիտասարդ տարիքում կարծում էի, որ պետք է հաղթահարել բոլոր տեսակի մեղքերը, և ի վերջո  կհասնես սրբության ու հավերժական կյանքի: Երբ ես դպրոցական էի, կարդում էի Աստվածաշունչն ու մտածում, որ այս ամենը [հոմոսեքսուալությունը] անընդունելի է, դրա մասին նույնիսկ մտածել չի կարելի։

– Ե՞րբ հասկացաք, որ հոմոսեքսուալ եք

Սա կոչվում է «արթնանալ»։ Դպրոցում հետաքրքրություն կար թեմայի շուրջ, իսկ արդեն  22 տարեկանում հասկացա, որ այն ոչ թե հետաքրքրասիրություն է, այլ իմն է, ես եմ: Հետո ինքս ինձ խոստովանեցի։ Սա անձնական պատմություն է և չէի ցանկանա մանրամասներ ներկայացնել, բայց ինքնաընդունումը եկավ 22 տարեկան հասակում: Այդ ժամանակ ես արդեն երկար տարիներ կարդացել էի Աստվածաշունչը, գիտեի եկեղեցական տեքստեր, տաբուներ, եկեղեցու և հասարակության վերաբերմունքն այս թեմային:

– Ինչպե՞ս հայտնվեցիք եկեղեցում

Ես տաճար եկա 1992-ին ՝ արդեն Աստվածաշունչ կարդալու փորձ ունենալով: Շուտով ես դարձա եռանդուն ծխական:

– Դուք հոմոսեքսուալ եք և այդ մասին հասկացել եք պատանեկան տարիքից: Դուք գիտեիք եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը այս թեմային: Ինչո՞ւ որոշեցիք գնալ ծառայության

Ես պայքարում է իմ հոմոսեքսուալության դեմ: Եկեղեցին առաջարկում է բուժում և փրկություն: Նրանք ասում են, որ յուրաքանչյուրն ունի իր կրքերը: Եկեղեցական մարդիկ գիտեն, որ հոմոսեքսուալությունը մեկն է այն բազմաթիվ արատներից, որոնք մարդուն դուրս են մղում փրկությունից: Եթե ​​այդ բոլոր մարդկանց եկեղեցուց վռնդեն, ո՞վ կմա: Եվ չէ որ եկեղեցին  մեղքերի բուժման համար է։

Այն [հոմոսեքսուալությունը] ինքնին  խնդիր չէ: Պետք է կրքերը հաղթահարել,  եկեղեցական ժարգոնով ասած «բուժվել»։ Հետևաբար, գեյերը մնում են եկեղեցական համակարգում:

– Այսինքն դուք գնացիք Ռուս Ուղղափառ եկեղեցի ՝ հուսալով, որ ձեր կողմնորոշումը կփոխվի՞

Այո։ Իրականում եկեղեցու ներսում վերաբերմունք կա միայն գործողությունների, և ոչ թե կողմնորոշման հետ: Հոմոսեքսուալությունը որպես տերմին նոր է, Աստվածաշնչում նմանօրինակ բառեր չկան:

Ինձ թվում էր, որ իմ կյանքը կարող է ուղղվել, ամեն ինչ այլ կերպ կլիներ, եկեղեցին ինձ կօգներ դրանում, քանի որ Աստված ինքն էր խոստացել: Սա հավատի դրսևորում է։ Երբ հավատում ես Աստծուն, անում ես այն, ինչ նա է քեզ ասում: Եթե ​​նա մեզ հրամայում է ինքներս մեր մեջ պայքարել, մենք պետք է դա անենք: Երբ ​​մարդը պահքի ժամանակ միս է ուզում, նա չի ուտում, քանի որ եկեղեցին ասում է ՝ «պետք չէ»: Ես էլ ունեի  «պահք» ՝ պայքար հոմոսեքսուալության դեմ։

Մարդիկ, ովքեր բղավում են «Ինչո՞ւ անմիջապես չհեռացար», չեն հասկանում հավատացյալների հոգեբանությունը: Հավատացյալներն ակնկալում են, որ Աստված կօգնի նրանց հաղթահարել իրենց կրքերը:

– Ինչո՞ւ է եկեղեցին փնտրում «ժողովրդի թշնամիներ»

Մարդկանց անհանգստացնում է հստակ երևացող թշնամու բացակայությունը։ Հիշեք, թե ինչպիսի խուճապ էր, երբ նոր էր սկսվել համավարակը։ Հետո հորինեցին թշնամուն – մասոնները կամ նույնիսկ այլմոլորակայինները չիպավորում են մարդկանց։ Երբ տեսադաշտում թշնամի է հայտնվում, ամեն ինչ ավելի թեթև է դառնում։

Իսկ բարոյական ոլորտում իրական աշխատանք տեղի չի ունենում, քանի որ եկեղեցուն սա չի հետաքրքրում: Նրա համար, իմ կարծիքով, ամենակարևորը իշխանությունն է, փողը, սեքսը: Բայց գաղտնի:

– Ձեր քամինգ աութ հայտարարության մեջ խոսում եք «եկեղեցական գեյ-լոբբի»-ի մասին: Դուք ասում եք. «Բոլորը գիտեն գեյ լոբբիի գոյության և եպիսկոպոսի մահճակալն անցնելուց հետո հեշտ կարիերա կառուցելու մասին»: Ի՞նչ է գեյ-լոբբին

Իմ կարծիքով, նրանք, առաջին հերթին, եկեղեցական համակարգի ազդեցիկ գեյերն են, որոնց միավորում է ոչ միայն եկեղեցական քաղաքականությունն ու ֆինանսները, այլև ընդհանուր սեռական հետաքրքրությունները: Նրանք աջակցում են միմյանց և սկանդալների դեպքում ծածկում միմյանց: Դրանց մեջ են մտնում եպիսկոպոսները, կարիերիստ վանականները, արտոնյալ հոգևորականները։ Նրանք եկեղեցում մեկուսացված վիճակում չեն, իմ կարծիքով, պատրիարքը և մյուս եպիսկոպոսները գիտեն նրանց մասին ու օգտագործում են իրենց շահերից ելնելով: Կարծում եմ, որ այս կամ այն ​​կերպ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու գրեթե ամբողջ իշխող վերնախավը ներգրավված է գեյ-լոբբիում: Մնացածը ծածկում են վերջիններիս, որոշ եպիսկոպոսներ ապրում են կանանց հետ:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

Թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս