Facebook

Պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Հակոբ Կարապետյան

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր ՉԵՆ ԹԱՔՑՎԵԼ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն մի բան լավ է յուրացրել՝ պարզ փաստերը ներկայացնել այնպես, որ հանրության որոշակի հատվածի մոտ «սենսացիոն բացահայտման» տպավորություն ստեղծվի: Առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա պրակտիկայից լիքը օրինակներ կարելի է բերել (հիշենք թեկուզ՝ «կամազգեյթ»-ի մեգապղպջակն ու «փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան, ոչ թե Կամազ»՝ այդպես էլ օդում կախված դատարկ պնդումը):

Այսօր էլ պարոն Խաժակյանը նման մի գրառում է արել «Թաքցվել են պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթերը» հնչեղ վերնագրի ներքո:

Հիշեցնելով նախորդ տարվա փետրվարի իմ մի գրառումը, որով հայտնում էի 2017 թվականին տրված 287(!) միլիոն դրամի պարգեւավճարները թաքցնելու մասին, Խաժակյանը «բացահայտում է», որ հուլիսին Yerevan.am պաշտոնական կայքում չի հրապարակվել պարգեւավճարներին վերաբերող 1(մեկ) կարգադրություն։

Մինչդեռ, ընդամենը օրեր առաջ իմ գործընկեր Հովսեփ Կուբատյանը հունիս ամսի կարգադրությունների մի խմբի չհրապարակվելու պատճառների մասին արդեն պարզաբանում տվել է հենց Դավիթ Խաժակյանին, այն է՝ քանի որ արձանագրային բաժնի աշխատակիցների զգալի մասը կորոնավիրուսի վարակի պատճառով բացակայում է, փաստաթղթերի մի ամբողջ տրցակ որոշակի ուշացմամբ է տեղադրվում կայքում (ոչ թե միայն մեկը կամ երկուսը, ինչպես փորձում է ներկայացնել Խաժակյանը): Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը եւ առավելեւս այն, որ պարգեւավճարներին վերաբերող քաղաքապետի ԲՈԼՈՐ կարգադրությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում անխտիր հրապարակվել են, «թաքցնելու» մասին պնդումը անհիմն է,- գրել է Կարապետյանը:

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

7 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

8 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

8 hours ago