Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro ծրագիրը կիրականացվի հուլիսին | armenpress.am

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում, բայց սպասվում են նաև հուլիսյան միջոցառումներ և անակնկալներ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց:

«GAIFF Pro-ն, ինչպես ցանկացած միջազգային կինոշուկա, հիմնված է շփման և կապերի ստեղծման վրա, և, ցավոք, ինչպես կարելի է եզրակացնել, այս տարի հնարավոր չի լինելու Երևանում կազմակերպել մարդաշատ հանդիպումներ ու միմյանց ներկայացնել կինոգործիչների՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն այն չի հուսահատեցնելու ոչ մեզ, ոչ մեզ սպասողներին, քանի որ GAIFF Pro -ն տեղի է ունենալու հենց հուլիսյան օրերին և առցանց: Փորձելու ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին, օգտագործելու ենք արդեն հայտնի դարձած Zoom հարթակը»,- ասում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չի լինելու: Լինելու են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ՝ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:

Այս միջոցառումների մի մասը նաև բաց կհեռարձակվի GAIFF Pro -ի և «Ոսկե ծիրան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում` հասանելի լինելով ավելի լայն շրջանակների:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի…

7 seconds ago

Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել

Ազգային ժողովի ութերորդ գումարման 8-րդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց…

11 mins ago

Ադրբեջանը ԼՂ նախկին ղեկավարներին նոր մեղադրանք է առաջադրել

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղադրվում է պատմամշակութային հուշարձանների…

20 mins ago

Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա

Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում…

30 mins ago

Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ…

34 mins ago

Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

36 mins ago