

6166174 15.02.2020 Президент Украины Владимир Зеленский на Мюнхенской конференции по безопасности. Алексей Витвицкий / РИА Новости
Օրերս Քանյե Ուեսթը հայտարարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին․ «Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով բոլորիս ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնում»- գրել էր նա ու արդեն իսկ ստացել Իլոն Մասքի և Քիմ Քարդաշյանի աջակցությունը։ Ներկայացնում ենք շոուբիզնեսի այլ աստղերի, ովքեր նույնպես մուտք գործեցին քաղաքականություն։
«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում Միրանդայի կերպարը մարմնավորած դերասանուհին հայտնի է նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Նա հանդես է գալիս հանուն կրթության հնարավորության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, բարձրաձայնում է կանացի առողջապահական խնդիրներ ու մասնակցում կրծքի քաղցկեղի դեմ պայքարին։2018 թվականին նա առաջադրվեց Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում։ Հավաքեց 35% ձայն հաղթանակը զիջելով գործող նահանգապետին։
Ալթայի մարզպետի պաշտոնում 2004 թվականին իր թեկնածությունն առաջադրեց Եվդոկիմովի անվան թատրոնի ղեկավար, ռուսական «Вокруг смеха» հաղորդաշարի մասնակից Միխայիլ Եվդոկիմովը։ Նա պայքարում էր գործող մարզպետ Ալեքսանդր Սուրիկովի դեմ և ներկայանում էր որպես այլընտրանքային թեկնածու։ Սիբիրյան բարի տղամարդու կերպարը նրան բերեց անսպասելի հաղթանակի։ 2005 թվականի օգոստոսի 7-ին Եվդոկիմովը մահացավ ավտովթարից։ Վարկածներից մեկի համաձայն դժբախտ պատահարն իրականում կազմակերպված էր։ Նոր մարզպետը սկսել էր ակտիվորեն զբաղվել հակակոռուպցիոն ծրագրերով։
Մեծ դեպրեսիայի ժամանակներում ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն 1960 ական թվականներին ավարտեց իր դերասանական կարիերան ու դարձավ Հանրապետական կուսակցության անդամ։ Չկարողանալով տեղ զբաղեցնել Ներկայացուցիչների պալատում նա նշանակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայում որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ։ Այնուհետև նշանակվել է Չեխոսլովակիայում ԱՄՆ դեսպան։
Darkthron բլեք մեթալ խմբի մասնակից Ֆենրիզը 2016 թվականին ընտրվեց Նորվեգիայի Կոլբոտնա քաղաքի խորհրդի անդամ։ Երաժշտի խոսքով նրան առաջարկեցին տեղ զբաղեցնել թեկնածուների ցուցակում, ինչին համաձայնվեց՝ մտածելով, որ կհայտնվի ամենավերջին հորիզոնականում։ Նա վարում էր իրական հակաքարոզչություն․ հրապարակում էր կատվի հետ միասն լուսանկար ու գրում «Խնդրում եմ մի քվեարկեք իմ օգտին»։ Նրան չլսեցին ու քվեարկեցին։ Ընտրության առթիվ երաժիշտը նույնիսկ դժգոհ էր․ «Ձանձրալի աշխատանք, որի դիմաց շատ քիչ են վարձատրում, իսկ պաշտոնից կարելի է հրաժարվել միայն 4 տարի հետո»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…