Facebook

Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ, լուսավորը լուսավոր է. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով, մեղմ ասած, խոցելի գործընթաց է։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ հիմա էլ ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը:
Իրավական առումով խոցելի գործընթաց է նաև «նախկինների» նախաձեռնած արշավանքը, որը կառուցված էր ՍԴ-ում երկրորդ նախագահի գործը քննելու օրերը ետ ու առաջ տանելով:

Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվեր» իրավակական առումով կասկածելի այս գործընթացներում։ Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվի» սևերի կամ սպիտակների բաժանված ու կռիվ-կռիվ հիշեցնող բանակներում։ Լույսը չի լինում սև կամ սպիտակ։ Նույն կերպ՝ Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է՝ այն հազարավոր ողջամիտ ու պարկեշտ մարդկանց աչքերում, ովքեր իրենց ապագան չեն տեսնում իրար ոչնչացնելու մոլուցքով տարված այս ճամբարներում։

Մենք գիտակցում ենք, որ սա դժվար ճանապարհ է։ Մենք գիտակցում ենք, որ այդ դժվար ճանապարհին մեզ շատերը չեն հասկանալու ու չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին։ Աստված իրենց հետ։ Աստված նաև բոլոր նրանց հետ, ովքեր իրենց տնօրինած ահռելի քարոզչական միջոցները հիմա էլ վատնում են Լուսավորին հայհոյելու համար։
Ատելությունից կուրացած ու խլացած՝ նրանք չեն տեսնում ու չեն լսում այն հազարավոր մարդկանց, ովքեր զզվանքով են խոսում թե’ սրանցից և թե’ նրանցից։ Եւ մենք այդ մարդկանց խոսքն ու միտքը լսելի ենք դարձրել և այդպես շարունակելու ենք նաև ապագայում։ Կյանքը չի ավարտվում, եւ ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը՝ տևական։

Հիշեցման կարգով միայն նկատել տանք, որ Լուսավոր Հայաստանի կանխատեսումներն իրականություն դառնալու սովորույթ ունեն։ Որպես կանոն՝ ինչ ասել ենք, այդ էլ կատարվել է, և դա այն ճշմարտություններից է, որ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի։

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

11 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

12 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago