Լապշինի հայաստանյան բացահայտումները

Ճանապարհորդ բլոգեր Ալեքսանդր Լապշինը շարունակում է բացահայտել մեր երկրի ամենահետաքրքիր ու անհայտ կողմերը։ Նա հայերիս հաճախ մեր երկրում այնպիսի վայրեր է ցույց տալիս, որոնց գոյության մասին տարիներ շարունակ չենք իմացել։
Բլոգերն իր այս գրառման մեջ անդրադարձ է կատարել Հայաստանի աղի ջրերին ու եղել շատ հետաքրքիր վայրերում։ «Զարմանալի է, բայց Երևանի բնակիչների մեծ մասն անգամ չի կասկածում, որ քաղաքում միանգամից երեք լիճ կա, որոնցից երկուսն այնքան աղի են, ինչպես Մեռյալ ծովը։ Մտնում եք ջուրը և պառկում ջրի վրա՝ ձեռքից բաց չթողնելով ամսագիրը կամ թերթը։ Կարող եք փոխել ջրավազանը՝ անցնելով հաջորդը, որը 20 մետր հեռավորության վրա է։ Լողալուց հետո իսկական ժամանակն է ցնցուղ ընդունել մոտակա աղբյուրի խորքային հատվածում։ Հարմարության համար կան տուֆից ինքնաշեն սեղան և աթոռներ, հանդերձարան հիշեցնող կառույց և անգամ մանղալ՝ խորոված անելու համար։ Այս ամենով իհարկե ուրախությունները վերջանում են, և սկսվում է խորհրդային դաժան իրականությունը։ Անհասկանալի պատճառով բնության այս հրաշալի անկյունը տեղակայված է գիպսի նախկին գործարանի տարածքում՝ քաղաքային աղբանոցի հարևանությամբ»,-գրում է բլոգերը։

Ավելին՝ peoplemedia.am

https://peoplemedia.am/haykakan-meryal-covn-u-yerevanyan-venetiky-lapshini-hayastanyan-bacahaytumnery-sharunakvum-en/?fbclid=IwAR02ai5qbxWybhW3-RPZzUpDSqLSELsoGYOD0Tu09EgrWA6DcBdnTDvYCfM

editors

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

33 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago