Johnnie Walker շոտլանդական վիսկիները 2021 թվականից կվաճառվեն թղթե շշերով։ Որոշումը պայմանավորված է ընկերության պլաստիկե իրերի դեմ պայքարին միանալով։ Նոր շշներն արտադրվելու են Pilot Lite ընկերության հետ համագործակցությամբ, համապատասխանելու են ըմպելիքների համար նախատեսված բոլոր ստանդարտներին և պլաստիկե նյութեր բացարձակ չեն պարունակելու։