Տարածաշրջան

Վերականգնել հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել

ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման հաղորդագրություն տարածել, որում մասնավորապես ասված է․«Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնության աճով, որի ականատեսն ենք լինում։ Կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, քանի դեռ նոր զոհեր չեն եղել»։

Էդի Ռաման հայտնում է, որ պետք է անել հնարավորինը՝ նվազեցնելու հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքերի վրա և վերսկսել բանակցությունները որքան հնարավոր է շուտ։

Ռաման նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ իրավիճակի կայունացման ջանքերի հարցում։ Նա լիահույս է, որ 2019 թվականին Վիեննայում երկրների առաջնորդների համաձայնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված ուղիղ կապի մեխանիզմը կարող է օգտագործվել լարվածությունը նվազեցնելու նպատակով։

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

3 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

3 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

3 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

3 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

4 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

4 hours ago