ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կայունացնել իրավիճակը սահմանին, վերականգնել բանակցություններն ու դադարեցնել կրակը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնության կապակցությամբ, որը մահերի պատճառ է դարձել: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր զոհերի հարազատներին եւ կողմերին կրկին կոչ ենք անում անցնել իրավիճակի անհապաղ ապակայունացման, կրակի դադարեցման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցությունները վերսկսելու համար»,-ասել է Պոմպեոն: