Քաղաքականություն

Ինչո՞ւ Մամեդյարովի գլխին սև ամպեր կուտակվեցին

 

Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մի  քանի ժամ տևած անդորրից հետո հակառակորդը վերսկսել է կրակ բացել հայկական գյուղերի ուղղությամբ: Հնարավոր է այս ամենը կապ ունենա երեկ տեղի ունեցած աննախադեպ իրադարձության հետ: Ադրբեջանի նախագահը մեղադրեց արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին անգործության մեջ, դրանից հետո ըստ տեղեկությունների Մամեդյարովը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել: Այս պահին Մամեդյարովի հրաժարականի պաշտոնական դիմում դեռ չկա:

Իհարկե, հրաժարականի մտադրության պաշտոնական պատճառը համարվում է Մամեդյարովի՝ հայերի հետ կորոնավիրուսին առնչվող հարցերի մասին քննարկում ծավալելու պատրաստակամությունը, սակայն բոլորին հասկանալի է, որ Մամեդյարովը հրաժարական տալու դեպքում դա կանի  Արցախի հարցում տապալված արտաքին քաղաքականության և բանակցային գործընթացի լիարժեք տապալման պատճառով: Նման մակարդակի պաշտոնյային հանդիմանելուց հետո դժվար կլիներ հավատալ, որ Ադրբեջանը չի փորձի կրկին սրել իրավիճակը:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի խոսքով` Մամեդյարովը աշխատել է տնից, սակայն նրան չեն կարողացել գտնել, վերջինս հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արել: Կարծում ենք՝ պարզ է,  որ իրականում Մամեդյարովի՝ հայտարարություն անել կամ չանելը կախված է եղել Իլհամ Ալիևի ցանկությունից, պարզապես Ադրբեջանի տարածքային, տեխնիկայի և մարդկային կորուստներից հետո հարկավոր էր «զոհաբերել» կարևոր պաշտոնյայի, որպեսզի քաղաքացիները տեսնեն, որ իրենց կառավարությունն աշխատում է: Որոշ պաշտոնյաներ կանխատեսում են որ պաշտպանության նախարարը ևս կարող է հրաժարականի դիմում ներկայացնել:

Կփոխվի՞ Արցախի հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքականության վեկտորը Մամեդյարովի հրաժարականի դեպքում, այս պահին դժվար է կանխատեսել, սակայն մի բան հստակ է, որ  նոր նախարարի նշանակումից հետո վերջինս պետք է ծանոթանա բանակցային ողջ գործընթացին, ուստի բանակցային գործընթացում կարող ենք ունենալ ձգձգվածություն:

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

13 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

13 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

13 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

13 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

13 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

14 hours ago