Քաղաքականություն

Սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգեբանությունն ուրիշ է

 

Պատերազմական իրավիճակներում քաղաքացիական բնակչության շրջանում հաճախ առաջանում է վախի և խուճապի մթնոլորտ: Պարադոքսալ է սակայն, որ որքան քաղաքացիները աշխարհագրական առումով մոտ են գտնվում մարտական գործողություններին, այնքան նրանց մոտ խուճապը ավելի քիչ է:

Դրա վառ ապացույցն էր ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի երկաթե վստահությունն ու հանգստությունը: Նույն բանին կարող ենք ականատես լինել հիմա:

Օրեր  առաջ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հստակ ներկայացրեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ապրող յուրաքանչյուր բնակիչ ունի հստակ անելիքների ուղեցույց, թե որ դեպքում ինչ անի: Կրակոցները տավուշցիների համար սովորական բան են, այդ մարդիկ թշնամու հետ կողք կողքի ապրում են արդեն տասնյակ տարիներ:

Այդ է պատճառը, որ երբ խոսում ես Տավուշի մարզի բնակիչների հետ, նրանք շատ հանգիստ են, քանի որ անվերապահորեն վստահում են ՀՀ զինված ուժերին:

Մի բան հստակ է, որ տավուշցին երբեք չի թողնի իր հայրենի հողը, մեր սահմանին ապրող մարդկանց հոգեբանությունը բոլորովին այլ է, մեր երեխաները կրակոցների տակ դպրոց են հաճախում՝ ապացուցելով հակառակորդին, որ մենք անպարտելի ենք՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մարտկոցներով է թիրախավորում իր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, իսկ վերջիններիս խուճապահար փախչելու փորձեր անելու տեսանյութը հայերին ներկայացնում է որպես պատերազմ գնալու մղում. հայկական գյուղերի բնակիչները գիշեր-ցերեկ պատրաստ են պատերազմի:

Ավելին՝ նրանք գիշեր-ցերեկ գտնվում են պատերազմի մեջ, ու քանի դեռ Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչները ոչ մի դեպքում պատրաստ չեն լքել իրենց հայրենի բնակավայրը, մենք չենք պարտվի ոչ մի պատերազմում:

 Նելլի Խաչատրյան
 Լուսանկարը՝ Սուրեն Աթոյանի ֆեյսբուքյան էջից | Բերդ՝ 14.07.2020

 

editors

Recent Posts

«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում զետեղվել է…

6 mins ago

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի…

18 mins ago

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ…

29 mins ago

Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարկ Ռյուտեին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու առթիվ։ «Ակնկալում ենք…

36 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

46 mins ago

Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է Բաքվում COP29-ին Բելառուսի մասնակցությունը։ Այս մասին նա հայտարարել է…

52 mins ago