

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում զետեղվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը:
Նշենք, որ կանոնակարգին կից ներկայացված են նաև դրա վերաբերյալ ՍԴ որոշումը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի գրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը և գրություն, որում մասնավորապես նշված է, որ «օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»:
Նշենք նաև, որ նախագծի վերաբերյալ մասնավորապես արդարադատության նախարարության եզրակացության մեջ նշված է, որ «Կանոնակարգը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կանոնակարգը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով»:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եզրակացության մեջ էլ մասնավորապես նշված է, որ «Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը: 2024թ. օգոստոսի 31-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»:
«Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար»,- ի մասնավորի նշված է նախագծում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…