Տարածաշրջան

Ատոմակայանը պայթեցնելու սպառնալիքը էժանագին շանտաժ է հակառակորդի կողմից

 

Նախօրեին, սահմանային լարված իրավիճակի պայմաններում, հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողություններ իրականացնել ոչ միայն մարտական, այլև տեղեկատվական դաշտում:

Ադրբաջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը, պատասխանելով այն թեզին, որ հայերը կարող են պայթեցնել Մինգենչաուրի ջրամբարը, սպառնացել է, որ իրենք կարող են կրակ բացել ատոմակայանի ուղղությամբ: Հատկանշական է այն, որ Հայաստանի կողմից Մինգենչաուրի ջրամբարը պայթեցնելու որևէ կոչ, բնականաբար, չի հնչել:

Միջազգային հանրության հետ շանտաժի լեզվով խոսելու և սեփական ժողովրդին Ադրբեջանի հզոր բանակի մասին հեքիաթներով կերակրելու ոճը հակառակորդի համար նորություն չէ, սակայն նման որակի սպառնալիքները արդեն անցնում են ողջամտության բոլոր սահմանները:

Ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդը սպառնում էր հարվածել Ստեփանակերտին, դրանից հետո խոսվեց Երևանի՝ իրենց պատմական հողեր լինելու մասին, իսկ այսօր հերթը հասավ ատոմակայանին: Ադրբեջանի այս հայտարարությանը հետևեց ՀՀ ԱԳՆ, ՊՆ ներկայացուցիչների և մի շարք  փորձագետների, միջուկային մասնագետների արձագանքը:

Հայաստանը, գտնվելով պատերազմական դրության մեջ, ունենալով երկու հարևանների հետ փակ սահմաններ, գիտակցելով, որ գտնվում է սեյսմիկ գոտում, ատոմակայանը կառուցելիս հաշվի է առել մի շարք տարրական առանձնահատկություններ՝ օրինակ քամու ուղղությունը: Այլ կերպ ասած Ադրբեջանը ատոմակայանին հարվածելով ավելի մեծ վնաս կտա ինքը իրեն և իր եղբայրական ընկերոջը՝ Թուրքիային, քանի որ արտազատված նյութերը քամին քշելու է ուղիղ այդ ուղղությամբ:

Դժվար թե Ադրբեջանում այս ամենը իրականում չգիտեն, պարզապես նման սպառնալիքները իրենց համար նորմալ երևույթ են և սեփական ժողովրդի ագրեսիան հայերի հանդեպ է՛լ ավելի բորբոքելու դատարկ փուչիկ են:

Հայաստանի Հանրապետության և առհասարակ Հարավային Կովկասում գտնվող կենսական և ռազմական առանցքային նշանակություն ունեցող օբյեկտը պայթեցնելու մասին սպառնալիքը չստացավ իր արժանի գնահատականը միջազգային հանրության կողմից, թեև նման դեպքում բոլոր միջազգային կառույցները պետք է հանդես գային կոշտ հայտարարություններով, իսկ որոշ կառույցներ՝ օրինակ ՄԱԿ-ը, կարող էին սպառնալ պատժամիջոցներով, սակայն միջազգային հանրությունը լռում է:

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 35 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող արևադարձային «Միլթոն» փոթորկի պատճառով, հայտնել…

32 mins ago

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: ԱԺ-ից հայտնում են, որ…

57 mins ago

Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածի…

2 hours ago

Լիբանանի վարչապետը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա կրակը դադարեցնելու համար

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության…

3 hours ago

Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մասնակցել է ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Բաթլեր…

3 hours ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

4 hours ago