Տարածաշրջան
17.07.2020

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որի բարեփոխիչ կառավարությունը չունի հարձակվելու պատճառ. Խառատյան

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որի բարեփոխիչ կառավարությունը չունի հարձակվելու պատճառ. Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը «Ալ Ջազիրա»-ի եթերում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևի հետ բանավեճում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպին:

«Մենք հիմա խոսում ենք ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին։ Այն, ինչ ես ուզում եմ հստակեցնել, սա պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական էսկալացիան չէ, դա շատ հստակ և ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը։ Դա ժողովրդավարությանն ուղղված սպառնալիք է, դա հարձակում է ժողովրդավարության վրա, որը մենք փորձում ենք կառուցել Հայաստանում։ 2018 թ․ Հայաստանը վերապրել է իր պատմության, նորագույն պատմության ամենամեծ և լուրջ փոփոխություններից մեկը։ Դա 2018 թ․ թավշյա հեղափոխությունն էր, որը հանգեցրեց 90-ականների կեսերից երկրում ամենալեգիտիմ կառավարության ստեղծմանը, և մենք բարեփոխումների մեծ ծրագիր ենք իրականացնում, մենք ունենք ժողովրդականություն վայելող կառավարություն, որը շատ ցավոտ փոփոխություններ է իրականացնում երկրի ներսում, բայց հարևան բռնատիրական ռեժիմներում ապրող մարդիկ  և երկրները կարծես թե շատ են նյարդայնանում դրա պատճառով»,- ասել է Ա. Խառատյանը:

Նա ընդգծել է, որ այն, ինչ տեսնում ենք՝ Ադրբեջանի ներքին խնդիրներն են, որոնք ռեժիմին մղում են, որպեսզի սկսեն հայերի հետ թշնամություն ստեղծել, հրահրել հայատյացություն, փորձել ստիպել սեփական հասարակության ուշադրություն գրավել կամ շեղվել իրական և լուրջ խնդիրներից:

«Մենք ինքներս ունեցել ենք կոռումպացված ռեժիմ, մենք գիտենք, թե ինչպես է այն աշխատում, մենք գիտենք, թե որքան դժվար է իրականում հաղթահարել այդ ռեժիմը, սակայն Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական երկիր է, որի բարեփոխիչ կառավարությունը որևէ մեկի վրա հարձակվելու պատճառ չունի, այն, ինչ մենք տեսնում ենք մեր ադրբեջանցի գործընկերներից կամ հենց Ադրբեջանից, դա Հայաստանի տարածքում խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական բնակչության հրետակոծությունն է և արդեն 4-5 օր շարունակվող ռմբակոծումն ու հրթիռակոծումն է»,- շեշտել է նա:

Խառատյանը նաև ասել է, որ ՀՀ արտգործնախարարը երեկ շատ հստակ հայտարարել է, որ մենք հավատարիմ ենք խաղաղ գործընթացին և բանակցությունների ձևաչափը, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են՝ այն բանակցությունների շարունակման միակ ձևաչափն է կողմերի միջև կառուցողական բանակցությունները շարունակելու համար։

«Հիքմեթը, որպես ԱԳՆ նախկին խոսնակ, հավանաբար գիտի, թե ինչու է այդպիսին Ադրբեջանի պաշտոնական կյանքը, և դա շատ լավ է։ Չեմ ուզում խառնել հեռուստադիտողներին այդ հռետորաբանությանը, բայց ես ուզում եմ այստեղ մի քանի մեկնաբանություններ անել։Սա հակամարտություն չէ Թուրքիայի և Հայաստանի միջև:  Հայոց ցեղասպանությունն է, որ ստեղծել է այն քաղաքական աշխարհագրությունը, որում մենք հիմա ապրում ենք, և, իհարկե, խոշոր խաղացողները գործարքներ են կնքում և  գծում են սահմաններ, որտեղ մենք ապրում ենք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը ստեղծվել է Իոսիֆ Ստալինի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, այնպես որ Թուրքիան իսկապես այդ գործընթացի մի մասն է կազմում»,- պնդել է Խառատյանը:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանում միակ խոշոր խաղացողն է, որն անմիջականորեն աջակցում է Ադրբեջանին իր ագրեսիվ գործողություններում: Ասել է նաև, որ  Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության ակնհայտ այն հայտարարությունը, որ իրենք կաջակցեն Ադրբեջանին այն ամենում, ինչին նրանք կգնան,  հայկական կողմն ակնկալում է Թուրքիայի կողմից հնարավոր նմանատիպ ագրեսիվ պահվածք: Թուրքիայի հնարավոր դերը, Խառատյանի խոսքով, որպես «անկախ միջնորդ» քննարկման ենթակա չէ։

Խառատյանը նաև անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներին և ասել. «Ես հասկանում եմ, որ պարոն Հաջիևը և նրա վարչակազմը շատ են վախենում, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել նաև Ադրբեջանում, և այդ ռեժիմը, որը գոյություն ունի Բաքվում, կարող է ունենալ նույն ճակատագիրը, կլեպտոկրատիկ ռեժիմը, որը մեզ մոտ էր՝ Հայաստանում։ Ես գիտեմ, որ դժվար կլինի, ես գիտեմ, որ ծանր կլինի, և այն, ինչ փաստ դարձավ, այն էր, որ պետությունը ցույց էր կազմակերպել երկու օր առաջ Բաքվում, երբ Ալիևը փորձում էր հայատյաց հայրենասիրական գաղափարներով մարդկանց դուրս բերել, որպեսզի իր սեփական ժողովրդին պատերազմի ուղարկի, իրականում մարդիկ  փողոց դուրս գալուց 2 ժամ անց, երբ հնարավորություն ունեին ցույց տալու, սկսեցին պահանջել ձեր սեփական կառավարության անդամների հրաժարականը, դրանից 2 ժամ անց նրանք հարձակվեցին ձեր խորհրդարանի վրա, այնպես որ, ես զգում եմ, որ ՔՈՎԻԴ-19-ը միակ լճացումը չէ «ադրբեջանական ժողովրդավարությունում», և հեղափոխական գործընթացը կարող է ի վերջո գալ ձեր տները, այնպես որ զգույշ եղեք դրա հետ»,- ասել է Խառատյանը:

Նրա խոսքով, «Սա ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլ ազատությունների հարցն է, որոնցից զրկված են ձեր քաղաքացիները, և հենց այդ պատճառով էլ մարդիկ դուրս են  գալիս փողոց: Ես նկատի ունեմ, որ մենք դա տեսնում ենք, երեկ ձեր նախագահը  խոսել է այն մասին, որ միայն 150 մարդ է պաստրաստ որպես կամավոր գնալ պատերազմ․ ո՛չ ձեր ժողովուրդը, ո՛չ էլ հայերը պատերազմ չեն ուզում»:

Խառատյանը շեշտել է բանակցությունների կարևորությունը: «Դուք ձեր վարչակազմում նախկինում համաձայնել եք սահմանների մոնիթորինգի բարելավմանը։ Ինչո՞ւ եք հիմա հրաժարվում դրանից, դուք հիմա հայտարարում ու մեզ մեղադրում եք հարձակումների մեջ, եկեք տեղադրենք այդ վստահության ամրապնդման միջոցները, եկեք սահմանագծի երկայնքով դիտորդներ տեղակայենք, միջազգային անձինք,ովքեր կլինեն սահմաններին և մեզ կպատմեն, թե ով է հակամարտությունը հրահրողը»,- ասել է Խառատյանը:

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Պապոյանը ընդունել է Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
16:26
Պապոյանը ընդունել է Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները
16:10
Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները
«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի
15:56
«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի
Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել
15:47
Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել
Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն
15:40
Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն
Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում
15:34
Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան
15:19
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան
ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ-ում
15:08
ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ-ում
«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա
15:03
«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա
Լիոնել Մեսսի եղբայրը Հայաստանում է
14:44
Լիոնել Մեսսի եղբայրը Հայաստանում է
«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա
14:32
«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
14:21
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա
Մեծ հրդեհ Իսակովի պողոտայում
13:58
Մեծ հրդեհ Իսակովի պողոտայում
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի գնդակոծության մասին
13:47
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի գնդակոծության մասին
ԱՊՀ ԱԳ նախարարները լուսանկարվել են
13:45
ԱՊՀ ԱԳ նախարարները լուսանկարվել են