Հայաստան

Կոչ Մոսկվայի մեր հայրենակիցներին. Նաիրա Զոհրաբյան

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կոչ Մոսկվայի մեր հայրենակիցներին ⚠️⚠️⚠️

Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք եւ առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում ադրբեջանցիները լուրջ ազդեցություն ունեն ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են եւ մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։
Սիրելիներս, սա եւս պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի եւ գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:

Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որեւէ սադրանք չի հաջողելու։
Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ:

Հ. Գ. Հենց նոր ինձ տեղեկացրին, որ նույն իրավիճակն է նաև Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի և Վորոնեժի գյուղմթերքների մեծածախ շուկաներում. էնտեղ ևս ադրբեջանցիները հայկական բեռնատարներին թույլ չեն տալիս մուտք գործել շուկայի տարածք: Նույն հորդորով դիմում եմ Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի և Վորոնեժի մեր հայրենակիցներին ՝ գնացեք և գնեք հայկական գյուղմթերքը:

editors

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

8 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

9 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

9 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

9 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

9 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

10 hours ago