Facebook

Հայաստանն ընդգրկվել է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում. փոխվարչապետ

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած, հզոր ու նորարար երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և ընթացող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը և էլեկտրոնային կառավարումը։

Ուրախ եմ տեղեկացնել, որ ՄԱԿ-ը հրապարակել է երկրների Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչ 2020-ը, որտեղ Հայաստանը 2018թ.-ի համեմատ իր դիրքերը բարելավել է 19 կետով՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 68-րդ տեղը։

📌Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների շարքում Հայաստանը աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ղազախստանին։

ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման 2018թ. հետազոտության համաձայն Հայաստանը Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում ուներ 0.5944 ցուցանիշ, մինչդեռ 2020թ. այն արդեն 0.7136 է (https://publicadministration.un.org/…/2020%20UN%20E-Governm…):

📌Նշեմ նաև, որ հետազոտության արդյունքներով Հայաստանը էլեկտրոնային մասնակցության ցուցիչով նույնպես զգալիորեն բարելավել է դիրքերը 2018 թվականի համեմատ՝ արդյունքում ընդգրկվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների խմբում:

editors

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

11 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

11 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

11 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

12 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

12 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

12 hours ago