Հայաստան

Մանրամասներ վարչապետ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումից

Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը:

«Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական սահմաններում կան խոչընդոտներ: Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում: Թվում է, թե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված է: Դուք դա ինձնից վատ չեք զգում: Հետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում: Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ: Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել», – ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են: Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք: Դա մեզ համար ավելի դժվար է: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երկար ժամանակ մենք չենք հանդիպել` կորոնավիրուսի պատճառով: Հուսով եմ, որ մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, և մենք կանոնավորապես կհանդիպենք, ինչպես նախատեսված է:

Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների վերացման վերաբերյալ զեկույցը: Եվ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունքներ ունենք: Կարող եմ Հայաստանի օրինակը բերել: Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենք: Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ:

Ռուսաստանը ևս վերացրել է երկու խոչընդոտ, մեր մյուս գործընկերներն էլ: Մենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալ, և ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է: Քննարկվեցին նաև շատ կարևոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ: Մենք այդ հարցում ևս հասանք բավականին լավ որոշման: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում:

Լավ հանդիպում էր, ճիշտ է ձգձգվեց, բայց կարծում էմ, որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին: Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս: Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը:

editors

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

14 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

14 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

14 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

14 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

14 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

15 hours ago