Հայաստան

Նույնիսկ օրորոցում քնած երեխան պահում է սահմանը, նրա գոյությունը թիկունք է սահմանում կանգնած զինվորի համար. Տավուշի մարզպետ

Տավուշում այս պահին իրականացվում են ճանապարհաշինական և ջրամատակարարման ցանցի կառուցման մեծածավալ աշխատանքներ: Հուլիսի 16-ին են մի փոքր սահմանափակել դրանք, քանի որ ամբողջ օրը գտնվել են ԱԹՍ-ների հարվածների տակ: Այս մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ երեկ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Խոսելով սահմանամերձ գյուղերի առաջնահերթություններից, մարզպետն ասաց, դրանք մնում են նույնը և կապ չունենա սահմանային այս իրավիճակների հետ:

«Այս մարտահրավերը, սակայն, մեզ մի փոքր ցնցեց այն առումով, որ հասկանանք՝ մեր գործողությունները շատ ավելի հստակ, շատ ավելի շտապ պետք է իրականանցվեն, որպեսզի հպարտորեն մտնենք սահմանապահ գյուղ:  Այն գյուղ, որն ամեն ժամ պահում է սահմանը:

Նույնիսկ օրորոցում քնած երեխան պահում է սահմանը, որովհետև նրա գոյությունն այնտեղ թիկունք է սահմանում կանգնած զինվորի համար»,-ասաց մարզպետը:

«Մեր առաջնահերթություններից է քաղաքացու համար աշխատանքային պայմաններ ստեղծելը, կենսագործունեություն ապահովելը, բարձրակարգ ենթակառուցվածքներ ունենալը, բարձրակարգ կրթական համակարգ, մշակութային բաղադրիչ ապահովելը, որպեսզի մարդը ապրի այդ սահմանում, պետք է ունենա բարձր կյանքի որակ»,-ասաց Հայկ Չոբանյանը:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

8 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

8 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

8 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

9 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

9 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

9 hours ago