Հայաստան

Մենք անխորտակելի թև ու թիկունք ենք մեր ժողովրդին. Տաթևիկ Կարապետյան

 

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, ում ֆրանսիական  Institut Choiseul (Ինստիտուտ Շուազել) վերլուծական կենտրոնը ներառել է Ռուսաստանի 100 երիտասարդ առաջնորդների ցուցակում, ինստագրամյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ ագրեսիային և սահմանային իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է.

-Ի՞նչ է իրական հայրենասիրությունը: Սերը այն երկրի հանդեպ, որտեղ ծնվե՞լ ես, այն վայրի հանդեպ, որտեղ ապրում են քո հարազատներն ու մտերիմնե՞րը, այն հողի հանդեպ, որտեղ ապրել են նախնինե՞րդ: Յուրաքանչյուրն այս հարցի իր պատասխանն ունի, բայց մի բան միանծանակ է. Այդ զգացմունքը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մարդու սրտում:

Իսկ սիրտն սկսում է ցավել հայրենիքին սպառնացող անգամ ամենափոքր վտանգի դեպքում: Այս օրերին իմ սիրտը տագնապած է այն ամենի պատճառով, ինչ կատարվում է հայրենիքիս՝ իմ Հայաստանի սահմանին:

Ստեղծվել է մի իրավիճակ, որը միջազգային հանրության ուշադրությունն է պահանջում, և ես հուսով եմ, որ համապատասխան արձագանքը շատ չի ուշանա: Պետք է կանխել հակամարտության հետագա սրացման հնարավորությունը պատրեազմից խուսափելու համար:

Ցանկացած սպառնալիք, որը ծագում է մեր երկրի, մեր ժողովրդի և նրա խաղաղ կյանքի համար, անընդունելի է: Իմ հզոր ժողովուրդը, որն իր պատմության ընթացքում բազմաթիվ ողբերգություններ է ապրել, ոչնչացման եզրին հաըտնվել, գոյատևել է. Ապրել արժանապատվորեն՝ պահպանելով իր լեզուն, մշակույթը, կրոնը, պետկանությունը՝ մեծ սեր տածելով հայրենիքի և նրա հարուստ ժառանգության նկատմամբ: Այդ իսկ պատճառով մենք լավ գիտենք ազատության ու կյանքի գինը: Եվ, իհարկե,  մենք այլևս թույլ չենք տա բռնության ու ագրեսիայի կրկնություն ու կպաշտպանենք մեր հայրենիքը բոլոր միջոցներով:

Վերջին օրերի իրադարձությունները աշխարհասփյուռ հայությանը համախմբել են Հայաստանի շուրջ: Մենք անխորտակելի թև ու թիկունք ենք մեր ժողովրդին և անելու ենք հնարավորը հայրենի երկրում ապրող խաղաղ մարդկանց խաղաղ երկնքի ապահովման համար:

editors

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

12 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

12 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

12 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

12 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

12 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

12 hours ago