ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:
Կալանավորելու որոշումը այսօր կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Գեւորգ Նարինյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս պահին դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչում է մեղադրվում դատավորը: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին միայն, որ դրա վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կլինի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…