Հայաստան

Վարչապետը բանակին աջակցել ցանկացողներին հորդորում է նվիրատվությունները կատարել հիմնադրամին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացող բազմաթիվ հայրենակիցների նամակների և դիմումների, հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Վարչապետ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով»,-գրել է վարչապետն ու տեղադրել նաև կայքի հղումը, որի միջոցով կարելի է անել նվիրատվությունները:

Փաշինյանը հորդորել է նաև ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից՝ նշելով, որ այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո, ու կանխավ շնորհակալություն է հայտնել:

AddThis Website Tools
editors

Recent Posts

Սիրիայում ամեն ինչ նոր է սկսվում. Հարավային Կովկասը կխնայվի՞

Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն…

6 minutes ago

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

15 hours ago

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…

15 hours ago

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…

15 hours ago

Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…

15 hours ago

2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք

2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…

16 hours ago