Հայաստան

Քննարկվել է ANIF-ի կողմից ներդրումային նոր ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը:

Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց:

Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված: Ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ներդրումների ներգրավմանը նպաստող այլ գաղափարներ ևս:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները և ներկայացնել նոր առաջարկություններ:

editors

Recent Posts

ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքսատուն՝ միջազգային փոստային առաքանիների և…

2 mins ago

Փաշինյանը հույս ունի, որ շատ արագ կսկսվի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ շատ արագ կսկսվի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը․ «Իհարկե, զուտ…

11 mins ago

ՆԳՆ-ն հորդորում է ճամփորդական փաստաթղթերի գործարքները ծրագրել նախապես

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն է տարածել. «Հորդորում ենք նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ…

19 mins ago

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Աբբաս Արաղչին մեկնելու է Թուրքիա: Նշվում է, որ Թուրքիա և…

36 mins ago

Լիլիթ Մակունցն ընդունել է NDI-ի նախագահին

Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախագահ Թամարա Ուիթթեսին: Հանդիպման…

48 mins ago

Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնի համար նոր շենք կկառուցվի

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացվեց: Հիմնավորման մեջ նշվում է՝ Սպիտակի…

52 mins ago