Հայաստան

ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: «Արմենպրես»ի հետ զրույցում  այս  մասին  հայտնել է  ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել:  20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվ ևս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,-ասաց Ստեփանյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում դուրս կգրվեն:

editors

Recent Posts

Ուկրաինան կոչ է անում բոյկոտել COP29-ը

Միջազգային հանրությունը պետք է խուսափի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից, եթե դրան մասնակցի Ռուսաստանի նախագահ…

7 mins ago

Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ․…

9 mins ago

Զելենսկին մեկնում է Բրյուսել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդի նիստին։ Նա նաև…

19 mins ago

Պուտինն առողջական խնդիրներ չունի. Պեսկով

Վլադիմիր Պուտինն առողջական խնդիրներ չունի, իսկ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում նրա պարբերական հետազոտությունները ընդամենը ստանդարտ դիսպանսերացում…

30 mins ago

Էլեկտրոմոբիլների մաքսային արտոնության քվոտան սպառվել է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80…

32 mins ago

Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ մասին Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից։…

33 mins ago