Տարածաշրջան

Ադրբեջանի գործողությունները ահաբեկչության և ցեղասպանական մտադրությունների բացահայտ դրսևորում են

 

Լիտվիայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հայ-ադրբեջանական սահմանի զարգացումներին է անդրադարձել խմբագրական հոդվածով, որը հրապարակվել է երեք երկրների խոշորագույն պարբերականներում։ Հոդվածում մասնավորապես ասված է․

«Հունիսի 12-ին ադրբեջանական սահմանապահ ուժերը սկսեցին սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեց քաղաքացիական բնակչությունը, գազատար խողովակներ, գործարաններ, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող արտադրամասը։

Ամեն ոք, ով երբևէ մեքենայով հատել է հայ-վրացական սահմանը, գիտի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրավիճակը ծայրահեղ անկանխատեսելի է։ Ադրբեջանական բանակը հաճախ հրետակոծում է մոտակա տարածքները՝ լարվածության մեջ պահելով բնակչությանը։

Չնայած այս ամենին, մենք պետք է ընդունենք, որ վերջին օրերի տեղի ունեցածը բոլորովին այլ պատմություն է։ Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտման ակնհայտ նշան է։

Ավելին, ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց, որին հայկական կողմը ստիպված էր արձագանքել, մենք կարդում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության խելացնոր սպառնալիքը Հայաստանի Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորության մասին։ Սպառնալիքն ընդհանրապես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում էր։ Նման գործողությունները պետական ահաբեկչության և ցեղասպանական մտադրությունների բացահայտ դրսևորում են։

Կան միջազգային հանրության և կազմակերպությունների անդամներ, որոնք անկախ փաստահավաք աղբյուրների բացակայության պայմաններում ձեռնպահ են մնացել նշելուց, թե ով է ագրեսորը և ով է զոհը։ Նման դիրքորոշումը, որը գուցե նման է ագրեսորին մեղմելուն, կարող է բացատրվել նրանով, որ տեղերում չկան հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ։ Ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմաններին չկան նման միջոցներ։

Հայաստանը բազմիցս հայտարարել է և շարունակում է պնդել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կան հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ենթադրյալ խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրականացումը կօգնի խուսափել հետագա սրացումների կրկնություններից։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժել է այդ վերահսկման մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է ինչպես քաղաքացիական զոհերի ավելացմանը, այնպես էլ հայկական կողմերին անհիմն մեղադրանքների հնչեցմանը։

Մինչ միջազգային կազմակերպությունների և երկրների մեծամասնությունը դիմում են երկու կողմերին՝ զերծ մնալ ցանկացած սրացումից և վերադառնալ բանակցությունների սեղան, ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում՝ անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և Հայաստանի դեմ հետագա գործողություններ հրահրելով»։

 

editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

6 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

8 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

8 hours ago