Facebook

Ընդունվում է բարձրագույն կրթության մասին նոր օրենք, ոլորտի թիվ 1 պաշտոնյան «գոյություն չունի»

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1. Բուհերի ընդունելության կարգն էապես փոխվում է, իսկ հանրապետության թիվ 1 ոլորտային պաշտոնյան՝ բուհերի գծով փոխնախարարը, չի տալիս գեթ 1 հանրային մեկնաբանություն, չի կազմակերպում հանրային լսումներ, ոչ մի անգամ ելույթ չի ունենում հեռուստատեսությամբ կամ տեղեկատվական որևէ այլ եղանակով՝ այն դեպքում, երբ պարտավոր էր օրական ռեժիմով դա անել:
2. Ընդունվում է բարձրագույն կրթության մասին նոր օրենք, ոլորտի թիվ 1 պաշտոնյան «գոյություն չունի»:
3. Ընդհանրապես, ՀՀ բարձրագույն կրթության թիվ 1 պաշտոնյան բարձրագույն կրթության որևէ խնդրի վերաբերյալ երբևէ ոչ մի հանրային մեկնաբանություն չի կատարում և հանրությանը չի ներկայացնում կարևորագույն ոլորտի զարգացման իր պատկերացումները կամ նախարարության քաղաքականությունը, ու դա, կարծես, ոմանց համար «նորմալ» էր համարվում:
4. Եվ երբ հազարավոր դիմորդներ կոմունիկացիայի բացակայության ու տեղեկատվական կոլապսի պատճառով դուրս են մնում համալսարանից, ստիպված հայտնվում է հանրապետության թիվ 1 պաշտոնյան և հայտարարում, թե «ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, թե ինչպես պիտի 15000 դիմորդի ծանուցեր»:

Մի փոքր օգնեմ, որ հեշտ լինի պատկերացնել. եթե ոլորտի բարձրագույն պաշտոնյան՝ փոխնախարարը, կոնկրետ 1 անձի համար թուղթ տանել-բերելու և այդ նպատակով, օրինակ, անձամբ ԴԱՀԿ ծառայություն այցելելու փոխարեն ակտիվորեն զբաղվեր սույն գրառման 1-ին ենթակետում նկարագրված իր պարտականություններով, 15 հազարի փոխարեն 3 միլիոնի հնարավոր կլիներ «ծանուցել»:

Հ.Գ.
Այն, որ ընդունելության կարգի փոփոխությունն ուժի մեջ է մտել ընդունելությունից 1 օր ուշ, նույնիսկ էական էլ չէ՝ հաշվի առնելով, թե բարձրագույն կրթության պատասխանատուներն արդեն քանի անգամ են դիտավորությամբ օրենքի ավելի լուրջ խախտումներ կատարել:

editors

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago