ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում մամուլի հաղորդագրություն է տարածել․
«2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը ներկայացրած 2 դիմումները ստորագրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ: Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 Է:
Տեղեկացնենք, որ 88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ. նրանցից 63-ն ընդունվել է: 88-ից 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդների հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են:
Ինչ վերաբերում է դրական միավոր ստացած ու մրցույթից դուրս մնացած և լրացուցիչ մրցույթին չդիմած մյուս դիմորդներին, ապա նրանց որոշ մասն արդեն ընդունվել է այլ բուհեր, մյուսներն էլ կարող են դիմել հեռակա ուսուցման համակարգ»։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…