Հայաստան

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը տեղի հայերին կոչ է անում չտրվել որևէ սադրանքի

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը կոչ է արել ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։

«Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում։ Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր։ Հրկիզվել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։

Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է»,- հնարավոր սադրանքներից խուսափելու ուղերձով է հանդես եկել դեսպանը։

Աշոտ Սմբատյանը նշել է, որ պետք է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում։

«Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

12 hours ago

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…

13 hours ago

Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս

Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…

13 hours ago

Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…

13 hours ago

Դեսպան Քվինը քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու…

14 hours ago