Հայաստան

Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ:

Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվել է միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։

Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրել այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ…

10 mins ago

Մեծ հրդեհ Իսակովի պողոտայում

Մեծ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութների ցանցում. ծուխը նկատելի է մի քանի…

33 mins ago

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի գնդակոծության մասին

ՀԱՄԱՍ շարժումն առավոտյան ժամը 11-ին հարված է հասցրել Թել Ավիվին։ Օդային տագնապի ազդանշան է հնչել…

43 mins ago

ԱՊՀ ԱԳ նախարարները լուսանկարվել են

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Քիչ առաջ…

45 mins ago

Փաշինյանը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով:…

49 mins ago

Ալիեւը խժռում է քառասունչորսօրյա պատերազմի «հերոսներին»

Ադրբեջանի ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Մաիս Բարխուդարովը հաստատել է իր պաշտոնանկության մասին ոչ պաշտոնական…

53 mins ago