Տարածաշրջան

Ո´չ Բաքուն, ո´չ Ստամբուլը չեն կարող Ռուսաստանում թելադրել իրենց կանոնները. Արա Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի հետ

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան հայտնում է, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հուլիսի 28-ին հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչների վրա։

Հանդիպման վայր ընտրվել է Կապոտնեի «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ էին արել մի խումբ ադրբեջանցիներ:

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի Դաշնության ազգությունների գործերի դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի և այլ տարածաշրջանների Ռուսաստանի հայերի միության մարզային գրասենյակների ղեկավարներ:

Արա Աբրահամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բախումների օրերին Ռուսաստանի հայերի միության ձեռնարկած քայլերը, որոնք եղել են պետական մարմինների, իրավապահների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի ղեկավարների հետ համագործակցությամբ:

«Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է, պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսական օրենքներ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ստամբուլը չեն կարող այնտեղ թելադրել իրենց կանոններ:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

3 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

3 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

4 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

4 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

5 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

5 hours ago