Լրահոս

Ամուլսարի հարցի շուրջ կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր՝ առաջին աշխատանքային օրը տված հարցազրույցում ներկայացրեց, որ իր համար պաշտոնավարման մեկնարկի առաջնահերթ խնդիրներից մեկն է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությամբ։ Նա հավելեց, որ շրջակա միջավայրի կառավարման առանցքային աշխատանքներից կլինի նաև լքված և ընթացիկ շահագործվող պոչամբարների ճիշտ կառավարումը։

Նախարար Պետրոսյանը նշեց, որ Ամուլսարի հարցի շուրջ կխոսի որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ լիարժեքորեն կծանոթանա փորձագիտական գնահատականներին, քննարկումներ կունենա և պատրաստ կլինի թափանցիկ զրույցի՝ բնապահպանների, շահագրգիռ կողմերի և ՀՀ քաղաքացու հետ։ Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ՝ Ամուլսարի հարցով իր տեսակետը խոշոր հաշվով չի կարող տարբերվել վարչապետի և կառավարության տեսակետից։

Նախարարը նշեց, որ կարևոր առաջնահերթություններից է նաև անտառածածկ տարածքների ապօրինի մասնավորեցման դեմ պայքարը՝ այդ տարածքները սեփականատերերից վերադարձնելու և պետականացման նպատակով, ինչպես նաև հետամուտ է լինելու անտառածածկ տարածքներում անտառֆոնդի հողերի վրա ապօրինի կառուցապատումներին ու հողազավթումներին։

Ռոմանոս Պետրոսյանի գնահատմամբ՝ այս ոլորտում նոր կառավարության շոշափելի ձեռքբերումներից են.

  • նախկին օլիգարխիկ շրջանակների մասնավոր գազանանոցների կենդանիների վերադարձը վայրի բնություն,
  • Խոսրովի և մյուս արգելոցնելում բացառվել է որսագողությունը, բայց և անելիք շատ կա։

Նորանշանակ նախարարը նշեց, որ բնապահպանների և բնապահպանական կառույցների հետ հարաբերություններում տրամադրված է պարզ, շիտակ, ազնիվ, ուղիղ երկխոսության ու համագործակցության։

Նվարդ Մելիքյան
Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

4 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

5 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

7 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

8 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

9 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

10 hours ago